Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ այսօր կմեկնարկի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայտավորված են շուրջ 430 մարզիկներ:
Հայաստանը ներկայացնում են Նորիկ Հարությունյանը / 57 կգ /, Լևիկ Միքայելյանը / 61 կգ /, Հայկ Աբրահամյանը / 65 կգ /, Վլադիմիր Ազարյանը / 70 կգ /, Նարեկ Նիկողոսյանը / 74 կգ / , Ռազմիկ Եփրեմյանը / 86 կգ /, Կնյազ Իբոյանը / 92 կգ /, Սերգեյ Սարգսյանը / 97 կգ / և Խաչատուր Խաչատրյանը / 125 կգ /:
Տղաների ստուգատեսից հետո մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեականներին:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի մարտի 14 –ին: