Մոսկվայի ԲԿՄԱ-ի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը Championat.com-ին տված հարցազրույցում կիսվել է ռուս խաղացողների մտածելակերպի մասին իր կարծիքով։
— Ի՞նչն է Ձեզ զարմացրել թիմում:
— Բոլորը տեխնիկապես շատ լավ են հագեցված։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ աշխատասեր են և մարզումների ժամանակ տալիս են ամեն ինչ։ Ինձ դուր եկավ ռուսական մտածելակերպը, ես զարմացա, թե ինչպես էին ֆուտբոլիստները մարզումների ժամանակ աշխատում։ Ես չեմ տեսել, որ Իսպանիայում և Իտալիայում ֆուտբոլիստներն այնպես մարզվեն և աշխատեն, որքան այստեղ: ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին մեծ ապագա է սպասվում. նրանք ուժեղ են և ֆիզիկապես զարգացած:
34-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ԲԿՄԱ-ում է հանդես գալիս 2024 թվականի սեպտեմբերի վերջից։