Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է կնոջից բաժանվելու մասին։
«Բարև բոլորին: Մանրակրկիտ քննարկելուց հետո ես և Դանին որոշեցինք յուրաքանչյուրս գնալ մեր ճանապարհով:
Ինչպես կարող եք պատկերացնել, սա մեզ համար հեշտ որոշում չէր, բայց մենք երկուսս էլ կարծում ենք, որ դա լավագույն քայլն է մեզ համար: Մեր ընդհանուր նպատակն է անել հնարավորը, որպեսզի մեր երեխաները շարունակեն ապրել սիրո և կայունության միջավայրում: Մենք շարունակում ենք ձգտել միասին աշխատել որպես ծնողներ և միմյանց վերաբերվել այն հարգանքով ու գնահատանքով, որ միշտ ունեցել ենք:
Մենք խնդրում ենք ձեզ հասկանալ և հարգել մեր անձնական կյանքի գաղտնիությունը, հատկապես մեր երեխաների գաղտնիությունը: Շնորհակալություն»,- գրել է «Բարսելոնայի» դարպասապահը։
Տեր Շտեգենը և ճարտարապետ Դանիելա Ջելեն ամուսնացած են 2017 թվականից։ Զույգը միասին երկու երեխա ունի՝ չորսամյա Բենը և մեկ տարեկան Թոմը։