Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ առաջին խաղից հետո (1:1) «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է միակը Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի 72 ակումբներից, որը եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանի ոչ մի խաղում չի պարտվել:
Ընդհանուր առմամբ, 2024/25 մրցաշրջանում «կարմիր սատանաները» 9 խաղ են անցկացրել Եվրոպա լիգայում՝ հաղթելով 5-ում և գրանցելով 4 ոչ-ոքի:
«Մանչեսթեր Յունայթեդի» պատասխան հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» հետ կկայանա մարտի 13-ին Անգլիայի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի ավարտին «կարմիր սատանաները» գրավել էին երրորդ տեղը։