«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Մարտի 4-ին և 5-ին կայաել են 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը: Բրազիլացի դարպասապահը անառիկ է պահել դարպասը ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0), որում կատարել է 9 սեյվ։
Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը, որը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:1), քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որը երկու գոլի հեղինակ է դարձել Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում (3:0): «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորն էլ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ երկու գոլ խփելով ՊՍՎ-ին (7:1): Բացի այդ, նորվեգացի ֆուտբոլիստն այս խաղում գոլային փոխանցում էր կատարել։