«Գանձասարի» հետ գավաթային հանդիպումը «Նոայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր:
Դրանցից 206-ը նա անցկացրել է հայկական ակումբներում, 51-ը՝ Հայաստանի ազգային հավաքականում, 10-ը՝ երիտասարդական հավաքականում, իսկ 233 խաղի էլ մասնակցել է արտերկրի թիմերում։
Հովհաննեսն իր հոբելյանական խաղը նշանավորել է նաև խփած գոլով։
Ակումբը անակնկալ էր պատրաստել ավագի համար։