Մադրիդի «Ռեալն» արձագանքել է ակումբի սանի՝ Ալվարո Նեգրեդոյի կարիերայի ավարտին։
«Դու օրինակ էիր ֆուտբոլի և սպորտի համար։ Մենք շատ հպարտ ենք, որ դու մեր ակումբի մի մասն էիր»,- ասված է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նեգրեդոն մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչումը։ Ալվարո Նեգրեդոն Մադրիդի «Ռեալի» երիտասարդական համակարգի սան է, իսկ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», «Սևիլիայում», «Վալենսիայում», «Կադիսում», «Ալմերիայում», «Բեշիքթաշում», «Ալ Նասրում» (ԱՄԷ), «Միդլսբրոյում», «Վալյադոլիդում» և «Ռայո Վալեկանոյում»: