«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» ծննդյան օրվա առթիվ։ Այսօր՝ մարտի 6-ին, «արքայական» ակումբը նշում է հիմնադրման 123-ամյակը։
«Թագավորական 123 տարի։ Շնորհավորում եմ մադրիդյան ամբողջ ընտանիքին։ Առաջ Մադրիդ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցի իր էջում։
123 años de Real ¡Felicidades a toda la familia madridista! ¡Hala Madrid! pic.twitter.com/MI6aQxWDGh
— Cristiano Ronaldo (@Cristiano) March 6, 2025
Հիշեցնենք, որ պորտուգալացին Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 438 հանդիպում, դարձել 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։