«Բարսելոնայի» ղեկավարությունն ակտիվորեն նոր դարպասապահ է փնտրում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ցանկանում են նոր, երիտասարդ դարպասապահի հետ պայմանագիր կնքել, որը կօգնի թիմին լուծել դարպասապահի հարցը երկար ժամանակով։
Նշվում է, որ ներկայումս կատալոնական «Բարսելոնան» իր կարճ ցուցակում ունի երեք թեկնածու՝ Բարտ Վերբրյուգենը (Բրայթոն), Լուկաս Շևալյեն (Լիլ) և Ժոան Գարսիան (Էսպանյոլ):
Նշվում է, որ ընտրությունը կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից, ինչպես նաև ներկայումս թիմում գտնվող դարպասապահների հետ կապված իրավիճակից։