Այս պահին Լոս Անջելեսի (ԱՄՆ) Crypto.com Arena-ում ընթանում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր մրցաշրջանի հանդիպումը, որում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալում է «Նյու Օռլեան Պելիկանսին»։
«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը խաղի առաջին քառորդում վաստակել է երեք միավոր, ինչի շնորհիվ իր պրոֆեսիոնալ կարիերայում հասել է 50000 միավորի՝ հաշվի առնելով և՛ կանոնավոր, և՛ մրցաշարի փլեյ-օֆֆը։ Լեգենդար ամերիկացին այժմ ունի 50002 միավոր։
Լեգենդար հարձակվողը 40 տարեկան 64 օրական էր։ Ջեյմսը առաջնության ամենատարեց խաղացողն է։