Միլանի «Ինտերի» առաջատարներից մեկը՝ Ֆեդերիկո Դիմարկոն գրավել է Անգլիայի թոփ ակումբներից մեկի ուշադրությունը, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել 27-ամյա իտալացու հետ։
Դիմարկոյի հետ պայմանագիր կնքելը մանկունիանցիների առաջնահերթ նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Պաշտպանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։