«Միլանի» երկու աստղային ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» չի երկարաձգի պայմանագրի ժամկետը պաշտպան Տեո Էրնանդեսի հետ և հաջորդ ամառ կփորձի վաճառել նրան։ Նշվում է, որ Լեաուից ազատվելն ավելի դժվար կլինի, քանի որ «ռոսոներին» հարձակվողի համար կոնկրետ առաջարկներ չունի։
Հաղորդվում է, որ խաղացողի նկատմամբ իրական հետաքրքրություն է ցուցաբերել միայն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը»: Transfermarkt-ի տեղեկություններով՝ 27-ամյա Էրնանդեսի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։ 25-ամյա Լեաուի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։