«Բարսելոնան» դժվար թե կարողանա իրեն թույլ տալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ ձեռքբերում կատարել: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Կատալոնական գրանդը համարվում է բազմաթիվ աստղային ֆուտբոլիստների հավակնորդներ, սակայն, ըստ ամենայնի, տեսանելի ապագայում խոշոր գործարքներ սպասել պետք չէ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» ներկայումս միջոցներ չունեն նոր խաղացողներ ձեռք բերելու համար։ Իրավիճակը հավանաբար կփոխվի, եթե թիմը բաժանվի ներկայիս թանկարժեք խաղացողներից որևէ մեկից:
Նշենք նաև, որ կատալոնացիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ոչ ոքի ձեռք չբերեցին, բայց կարողացան վաճառել Վիտոր Ռոկեին։ «Պալմեյրասը» հարձակվողի համար վճարեց ավելի քան 25 միլիոն եվրո: