Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի դժվարին հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ (2:0):
Հանդիպման հաշիվը 72-րդ րոպեին բացեց «բիանկոներիների» ֆրանսիացի կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին «ծեր սինյորայի» հոլանդացի կիսապաշտպան Տեուն Կուպմեյներսը ամրագրեց տանտերերի հաղթանակը՝ 2։0։
Այս խաղից հետո թուրինյան ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 52-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Վերոնան» 26 միավորով 14-րդն է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․