«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը կատալոնական հիվանդանոցներին նվիրաբերել է 15,000 կոմպլեկտ անձնական պաշտպանության միջոցներ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախկին խաղացող Չավին 1 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: