«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող և աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հյուրընկալվել է Vanity Fair երեկույթին, որն ավանդաբար տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո։ Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում (ԱՄՆ)։
97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը:
43-ամյա Ուիլյամսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2022 թվականին։