Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում:
Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով):