Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայրսար Սայտիևը մահացել է 49 տարեկանում։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։
Սայտիևը համարվում է ազատ ոճի ըմբշամարտի մեծագույն մարզիկներից մեկը։ Նա երեք անգամ դարձել է օլիմպիական (1996, 2004, 2008) չեմպին, ինչպես նաև վեց անգամ՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
«Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով», – ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Ըստ աղբյուրների, նա վատ է զգացել տան բակում, որտեղ առաջին օգնությունը ցուցաբերել են տարածքի աշխատակիցները, սակայն հիվանդանոցում նա մահացել է։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է լեգենդար մարզիկի մահվան կապակցությամբ.
«Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Նրա անունը հավերժ կմնա մեր սպորտի պատմության մեջ՝ ոգեշնչելով ապագա սերունդներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ…»
Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ 89 տարեկանում մահացել է շախմատի տասներորդ աշխարհի չեմպիոն Բորիս Սպասսկին։
Посмотреть эту публикацию в Instagram