«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրին շուտով կվերադառնա խաղադաշտ։
Իսպանացին ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2024-ի սեպտեմբերին, և ենթադրվում էր, որ բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը։ Սակայն, ըստ Գվարդիոլայի, Ռոդրին և Օսկար Բոբբը արդեն մոտ են թիմին միանալուն։
«Սա առաջին դեպքն է, երբ գրեթե ամբողջական կազմ կունենանք։ Եթե այսպես լիներ ամբողջ մրցաշրջանում, հանգամանքները կարող էին այլ կերպ դասավորվել», – ասել է Գվարդիոլան ITV Sport-ին։