«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան, 33-ամյա Քևին Դե Բրույնեն պատրաստ է ավելի քիչ նշանակալի դեր ստանձնել թիմում, որպեսզի մնա ակումբում, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստի համար կարևոր է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», քանի որ նա ցանկանում է մնալ տեսադաշտում և ազգային հավաքականի կազմում մասնակցել աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Կիսապաշտպանը կարծում է, որ դեռ ի վիճակի է իր ներդրումն ունենալ թիմում։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նույնպես հույսեր է կապում Դե Բրույնեի վրա։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։