Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ուգո Լարսոնը հետաքրքրել է անգլիական Պրեմիեր լիգայի գրանդներին:
20-ամյա ֆուտբոլիստը եվրոպական առաջատար առաջնությունների թոփ-ակումբների տրանսֆերային նպատակների ցանկում է։
Ինչպես հայտնում է Fussball News-ը, «Այնտրախտը» խոստումնալից շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի առնվազն 60 միլիոն եվրո։
Հիմնական հավակնորդները համարվում են «Լիվերպուլն» ու «Չելսին»: Ուգո Լարսոնը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։