Պեպ Գվարդիոլան Կևին Դե Բրույնեին անվանել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Մարզիչը մեկնաբանություն է տվել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Պլիմուտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-1).
«Նա «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն երեք կամ հինգ ֆուտբոլիստներից մեկն է, անկասկած:
Ես դառնում եմ մոլորակի ամենաերջանիկ մարդը, երբ նա լավ է հանդես գալիս։ Նա շատ բան տվեց ինձ և թիմին»,- ասել է Գվարդիոլան հանդիպումից հետո։