Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 21-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ (1։1):
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց տանտերերի գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն։ 63-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը հավասարեցրեց հաշիվը, ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս խաղից հետո Չարենցավանը ներկայացնող ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 30-ի և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ «Ալաշկերտը» 14 միավորով 10-րդ տեղում է։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․