Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց առաջ Պեպ Գվարդիոլայի հետ իր վերջին զրույցի մասին։
«Գվարդիոլան ինձ ասաց. շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել ես մեզ այս երկու տարվա ընթացքում։ Միասին մենք բազմաթիվ տիտղոսներ ենք նվաճել։ Դու ոչ մի խնդիր չստեղծեցիր ակումբի համար, միշտ տվել ես ամեն ինչ։ Ես ոչ մի դժգոհություն չունեմ քո վերաբերյալ։ Ես միայն երախտագիտության խոսքեր լսեցի, և դա փոխադարձ էր»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում infobae-ն։
Հիեցնենք, որ «ներքնակագործները» արգենտինացուն ձեռք էին բերել «քաղաքայիններից» նախորդ տարվա օգոստոսին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։