Մեկնարկել են 2025 թվականի Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները։
Կայացած առաջին խաղում «Ֆոքսիսը» 55:50 հաշվով հաղթանակ է տարել «Արցախի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նարեկ Ավետիսյանն էր («Ֆոքսիս»): Նա վաստակել է 22 միավոր, 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում: