Բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այս պահին աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։
Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի.
- Հարի Քեյն («Բավարիա»),
- Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»),
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»),
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»),
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»),
- Վիկտոր Դյոկերեշ («Սպորտինգ»),
- Լաուտարո Մարտինես («Ինտեր»),
- Վիկտոր Օսիմհեն («Գալաթասարայ»),
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»),
- Օլի Ուոթկինս («Աստոն Վիլա»):