Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ մադրիդյան թիմի ավագը դառնալուն։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Ռեալին» ավագի թևկապով դուրս է բերել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում (1:0):
Վինիսիուսը սոցցանցում հրապարակել է ավագի թևկապի լուսանկարը և գրել. «Անմոռանալի պահեր եմ ապրում իմ երազանքների ակումբի հետ»:
Կրոսն արձագանքել է. «Հիմա դու կարող ես խոսել մարզիչների հետ»: