«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները տեղեկություն են խնդրել պորտուգալացու հետ հնարավոր գործարքի վերաբերյալ։ Պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, խոսքը միայն հետաքրքրության մասին է։
Պորտուգալացու պայմանագրի ժամկետը «ռոսոներիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Պայմանագրում ներառված է 175 միլիոն եվրոյի գնման կետ, որը «կապտանռնագույնները» դժվար թե որոշեն ակտիվացնել։
Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» Լեաուին ձեռք բերելու համար կարող է բաժանվել թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայից։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆան «Միլանի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։