Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ ուղարկեց չորրորդ լիգայի «Ստադ Բրիոշեն» ակումբի դարպասը։
Հեթ-տրիկ ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, մեկական անգամ աչքի ընկան Ժոաու Նևեշը, Դեզիրե Դուեն, Սենի Մայուլուն և Ուսման Դեմբելեն։
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց հայազգի կիսապաշտպան Արթուր Զաքարյանը, որը փոխարինվեց 77-րդ րոպեին։
Հավելենք, որ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել «Ռեյմսը», «Կանը» և «Դյունկերկը»։