«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էնթոնին, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Բետիսում», կկարողանա մասնակցել Պրիմերայի 26-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։ Կարմիր քարտը, որը բրազիլացին ստացել էր «Խետաֆեի» հետ խաղի վերջնամասում, չեղարկվել է: Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
«Բետիս»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտի 1-ին Սևիլիայի «Բենիտո Վիլամարին» մարզադաշտում: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 21:30-ին:
Էնթոնին «Բետիսին» է միացել այս տարվա հունվարի 25-ին: Իսպանական ակումբը 24-ամյա վինգերի հետ պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։ Բրազիլացին մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից և ակումբի կազմում անցկացրած 96 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: