Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը Հայաստանի առաջնություններում անցկացրել է իր 200 հանդիպումը:
32-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական է եղել «Ուրարտուի» դեմ ՀՊԼ 20-րդ տուրի հանդիպումը, որում «Արարատ-Արմենիան» 1:2 հաշվով զիջել է մրցակցին:
«Ուրարտուի» դեմ խաղում Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Կարիերայի ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունում հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: