Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, թե ում է համարում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։
2024 թվականին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին France Football-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Հաջորդ մրցանակակիրը կլինի Մբապեն»,- մեջբերում է Լա լիգայի նախագահին As-ը։
Նշենք, որ ըստ Goal-ի, այս պահին մրցանակի գլխավոր հավակնորդներն են Մոհամեդ Սալահը, Կիլիան Մբապեն, Ռաֆինյան։