Մադրիդի «Ռեալը» նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ չորս տարվա պայմանագրի շուրջ, հայտնում է Cadena Ser-ը:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալում» վստահ են, որ գործարքը կկայանա: Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի» բոլոր առաջարկները պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, որն ավարտվում է այս տարվա ամռանը:
Հաղորդվում է, որ անգլիացին «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: