Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոչ է արել բարեփոխել VAR համակարգը։ Նրա խոսքով, VAR-ը պետք է օգնի մրցավարներին, սակայն ներկայիս վիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և փոփոխություններն անհրաժեշտ են: Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Տեբասի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» բողոք ներկայացրեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «Էսպանյոլի» դեմ խաղում մրցավարական սխալների պատճառով։ Ակումբը պահանջում է բարեփոխումներ իսպանական ֆուտբոլում մրցավարության վերաբերյալ։
«Բոլոր վեճերը վնասում են մրցումներին: VAR-ը ստեղծվել է օգնելու համար, բայց այն խեղաթյուրվել է: Հիմա անհասկանալի է, թե երբ է այն օգտագործվում: Չենք կարող անգործ մնալ, երբ ինչ-որ բան չի աշխատում․ պետք է փոփոխություններ անել: Ես ասել եմ մրցավարներին, որ այսպես չի կարող շարունակվել: Փոփոխությունները կբարելավեն VAR-ը»,- ասել է Խավիեր Տեբասը:
Լա Լիգայի 25-րդ տուրից հետո «Բարսելոնան» 54 միավորով առաջին տեղում է, «Ռեալը»՝ երկրորդ տեղում, «Ատլետիկոն»՝ երրորդ՝ 53 միավորով։