Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին» ։
«Նռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Ագդոն Մենեզեսը և Մատաս Վարեիկան՝ համապատասխանաբար՝ 25-րդ և 90+7-րդ րոպեներին։
Այս խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Ալաշկերտը» 13 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին՝ 10-րդ տեղում։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․