Միլանի «Ինտերը» երկարաժամկետ հեռանկարում շարունակում է փոխարինող փնտրել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին հայտնում է InterLive-ը։
Հայ ֆուտբոլիստն արդեն երիտասարդ չէ, և ակումբը պետք է մտածի ապագայի մասին, հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում նրա խաղը չի գոհացրել շատ երկրպագուների։ Բացի այդ, ակումբում դեռևս անորոշ է Դավիդե Ֆրատեզիի ապագան։
Այս ֆոնին «Ներաձուրիները» սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով։ Նշվում է, որ միլանյան գրանդը նրան դիտարկում է որպես Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինող, բայց այս պահին հետաքրքրված է միայն վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակով, քանի որ խաղացողի աշխատավարձի չափը բավականին բարձր է։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։