«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Պորտուգալացին «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում է, հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» դիտարկում են Ռաֆինյային վաճառելու տարբերակը, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Կատալոնացիները կարող են մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով բրազիլացի հարձակվողին։«Միլանը» իր հերթին պատրաստ է լսել պորտուգալացու համար առաջարկներ՝ սկսած 80 միլիոն եվրոյից։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։