«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ Իտալիայի Ա Սերիայի «Վերոնայի» դեմ հանդիպման ժամանակ (0:1) կորցրել է գիտակցությունը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մոյզ Քինը դուրս է գրվել Վերոնայի հիվանդանոցից և վերադարձել Ֆլորենցիա։
Կատարված բոլոր կլինիկական և ախտորոշիչ թեստերը տվել են բացասական արդյունքներ»,- ասվում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։