«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը 241 գոլ ունի «Լիվերպուլի» կազմում իր ակտիվում: Նա այժմ հավասարվել է Գորդոն Հոջսոնին, ում հետ այժմ կիսում է երրորդ տեղը՝ ակումբի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակում:
Մերսիսայդցիների կազմում ավելի շատ գոլ են խփել միայն Ռոջեր Հանթը (285 գոլ) և Յան Ռաշը (346):
Լիվերպուլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուները.
1. Յան Ռաշ — 346 գոլ.
2. Ռոջեր Հանթ — 285.
3-4. Գորդոն Հոջսոն — 241.
3-4. Մոհամեդ Սալահ — 241.
5. Բիլլի Լիդել — 228.
6. Սթիվեն Ջերարդ — 186.
7. Ռոբի Ֆաուլեր — 183.
8. Քենի Դալգլիշ — 172.
9. Մայքլ Օուեն – 158.
10. Հարի Չեմբերս — 151։