Ուրարտուի դիրքորոշումը ևս հայտնի է․ ակումբից պատասխանել են ՀՖՖ-ի առաջարկներին — Armsport.am
2.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ակումբային ԱԱ. Ռեալը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

    Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստովի հետ

    Ֆրանսիայի Ֆուտբոլիստների արհմիությունը քննադատում է ՖԻՖԱ-ին և Ջանի Ինֆանտինոյին Ակումբային ԱԱ-ի համար

    Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

    ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

    Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

    Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

    🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի
        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ակումբային ԱԱ. Ռեալը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

            Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստովի հետ

            Ֆրանսիայի Ֆուտբոլիստների արհմիությունը քննադատում է ՖԻՖԱ-ին և Ջանի Ինֆանտինոյին Ակումբային ԱԱ-ի համար

            Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

            ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

            Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

            Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

            🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի
                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Բարձրագույն խումբ

                  Ուրարտուի դիրքորոշումը ևս հայտնի է․ ակումբից պատասխանել են ՀՖՖ-ի առաջարկներին

                  Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  24.02.25 / 20:31
                  0

                  Fastex Պրեմիեր Լիգայի մասնակից ակումբներն շարունակում են արձագանքել մրցաշարի անցկացման ձևաչափի և այլ փոփոխություններին, որոնք ներկայացվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: «Ուրարտուն» ՀՖՖ-ի առաջարկներին պատասխանել է իր առաջարկներով։

                  «Անկախ վերը նշված բոլոր առաջարկներից, արժե մտածել, թե ով է Հայաստանի առաջնությունը հասցրել նման անմխիթար վիճակի։ Վերջին 5 տարիների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել առաջնության կազմակերպումը դեպի լավը փոխելու ուղղությամբ։ Ձևաչափը մի քանի անգամ փոխվել է, սակայն ընդունված որոշումները առաջնությունը հասցրել են ներկայիս վիճակին։

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը՝ ծանոթանալով Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) առաջարկներին, ներկայացնում է իր առաջարկները Պրեմիեր լիգայի, Առաջին և Երկրորդ լիգաների կառուցվածքի բարեփոխման, Հայաստանի գավաթի խաղարկության, ինչպես նաև մրցավարության, լեգեոներների և ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակի վերաբերյալ:

                  Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում և պահանջում, որպեսզի ֆուտբոլային ակումբների բոլոր առաջարկները պաշտոնապես հրապարակվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (այսուհետ՝ ՀՖՖ) պաշտոնական կայքում։

                  Այս գործողությունը կապահովի քննարկման գործընթացի թափանցիկությունը, բոլոր շահագրգիռ կողմերի իրավահավասարությունը և բաց երկխոսության հնարավորությունը՝ ուղղված ամբողջ հայկական ֆուտբոլի զարգացմանը։

                  Գլուխ 1․ Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխություն

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, ուսումնասիրելով ՀՖՖ-ի առաջարկած բոլոր տարբերակները, հանգել է ողջամիտ եզրակացության, որ կողմ է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության «Բ» տարբերակին՝ այն համարելով ամենաընդունելին և ազգային ֆուտբոլի զարգացման շահերին համահունչ, սակայն որոշակի փոփոխություններով, վերանայումներով և առաջարկներով, որոնք ներկայացված են ստորև։

                  «Բ» տարբերակի ներածություն

                  Առաջարկվող ձևաչափի համաձայն՝ 2026/2027 մրցաշրջանից սկսած և հաջորդ մրցաշրջաններում (2026/2027, 2027/2028, 2028/2029) Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ոչ ավելի, քան 8 թիմ։

                  Անցումային շրջան.

                  • 2025/2026 մրցաշրջանի ավարտին 1-7-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պահպանում են իրենց տեղը Հայաստանի Բարձրագույն խմբում։
                  • Նրանց է միանում Հայաստանի Առաջին խմբի հաղթողը։
                  • Պրեմիեր լիգայից դուրս մնացած թիմը տեղափոխվում է Առաջին խումբ:
                  • Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբները պարտավոր են ունենալ պահեստայինների թիմ, որը հանդես  կգա պրոֆեսիոնալ     պահեստային առաջնությունում: Այս պահանջը պետք է պարտադիր կերպով գրանցվի ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգում:

                  Մրցույթի ձևաչափը 2026/2027 մրցաշրջանից

                  Հայաստանի Պրեմիեր լիգա (ՀՊԼ)

                  • Թիմերի քանակը՝ 8
                  • Մրցաշարի ձևաչափը՝ 4 շրջան
                  • Յուրաքանչյուր թիմի խաղերի քանակը՝ 28 հանդիպում + Հայաստանի գավաթի հանդիպումներ

                  Հայաստանի Առաջին Լիգա (ՀԱԼ)

                  • Թիմերի քանակ՝ 10
                  • Մրցաշարի ձևաչափ՝ 4 շրջան, 36 տուր

                  Հայաստանի Երկրորդ Խումբ

                  «Ուրարտու» ՖԱ-ն կտրականապես համաձայն չէ Երկրորդ լիգայի ստեղծման առաջարկին. Առաջարկում ենք Երկրորդ լիգան փոխարինել պահեստային առաջնությունով, ինչպես նշվեց վերևում։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր թիմ պետք է ունենա պահեստային թիմ, որը կմասնակցի պրոֆեսիոնալ պահեստայինների առաջնությանը։ Ֆուտբոլիստների տարիքային շեմը 14-ից 18 տարեկան է։

                  2026/2027 մրցաշրջանից առաջխաղացման և անկման համակարգ

                  • Պրեմիեր լիգայում 8-րդ տեղը զբաղեցրած թիմը լքում է առաջնությունը և տեղափոխվում Առաջին լիգա։
                  • Առաջին լիգայի չեմպիոնն իրավունք է ստանում մասնակցելու ՀՊԼ-ին։

                  Այս ձևաչափն ուղղված է Հայաստանում առաջնության մրցունակության ապահովմանը, մրցակցության մակարդակի բարձրացմանն ու պրոֆեսիոնալ ֆուտբոլի արդյունավետ զարգացմանը։

                  Գլուխ 2․ Հայաստանի Գավաթի վերաբերյալ հարցը

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն աջակցում է Հայաստանի գավաթի հանդիպումները երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին անցկացնելու առաջարկին՝ մրցումների օրացույցի կազմակերպման տեսակետից օպտիմալ համարելով այս ժամանակացույցը։

                  Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն համաձայն է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ և 1/4 եզրափակիչ փուլերում երկու հանդիպում անցկացնելու առաջարկին, ինչը կապահովի արդյունքների ավելի արդար և մրցունակ բաշխում։

                  Գլուխ III. Փոփոխություններ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածում

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է փոփոխել պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարզված համարվող ֆուտբոլիստների սահմանմանը։

                  Հոդված 20.6-ի գործող տարբերակում Հայաստանում մարզված են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր 15-ից 21 տարեկան, անկախ իրենց ազգությունից, գրանցված են եղել Հայաստանում գրանցված ակումբում առնվազն երեք մրցաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ընդմիջումներով):

                  «Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում լրացնել և պարզաբանել այս կետը, այն է.

                  1. Բացառապես Հայաստանի   Հանրապետության   քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները լեգեոներ չեն ճանաչվում։
                  2. Երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները նույնպես Հայաստանում լեգեոներ չեն համարվում, եթե առաջին անգամ են հրավիրվել ու ընտրել Հայաստանի հավաքականը։
                  3. Լեգեոներ չպետք է համարվեն նաև այն ֆուտբոլիստները, ովքեր, անկախ քաղաքացիությունից, 15-ից 21 տարեկան առնվազն 36 ամիս անցկացրել են Հայաստանի ակումբային համակարգում և իրավունք չունեն հանդես գալ այլ երկրների հավաքականներում։

                  Այս փոփոխությունները կապահովեն հայկական ֆուտբոլում լեգեոներների կարգավիճակի ավելի արդար հաշվառումը, կաջակցեն երիտասարդ տաղանդների զարգացմանը և կպարզեցնեն հայկական արմատներով խաղացողների ներգրավումն ազգային առաջնություններում։

                  Բացի վերը նշվածից, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է մի ձևաչափ, որով խաղադաշտում պետք է լինեն միաժամանակ առնվազն 4 ֆուտբոլիստներ, ովքեր մարզվել են Հայաստանի Հանրապետությունում կամ հանդիսանում են Հայաստանի հավաքականի/տարբեր տարիքային խմբերի անդամ։

                  Գլուխ IV. ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակը

                  Տարբերակ առաջին

                  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կարծում է, որ ԲԿՄԱ ՖԱ-ն պետք է անկախ կարգավիճակ ձեռք բերի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կազմում կամ ՀՖՖ-ի հետ կապ չունեցող այլ հովանավորներով։

                  Ֆինանսական և վարչական անկախություն ձեռք չբերելու դեպքում «Ուրարտու» ՖԱ-ն առաջարկում է ԲԿՄԱ-ի մասնակցությունը սահմանափակել բացառապես Հայաստանի Առաջին լիգայով՝ առանց Պրեմիեր լիգա մտնելու իրավունքի։

                  Տարբերակ երկրորդ

                  Եթե առաջին տարբերակը չի կիրառվում, ապա ԲԿՄԱ ՖԱ-ն կասեցնում է իր գործունեությունը ՀՊԼ-ում և ԱՊԼ-ում: Զինապարտ ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Պրեմիեր լիգայի թիմային հայտացուցակում և մասնակցում են Պրեմիեր լիգային, ազատվում են զինծառայությունից կամ ստանում են անորոշ ժամկետով տարկետում (այդ ժամկետը կախված կլինի խաղերում ֆուտբոլիստի մարզական ակտիվությունից):

                  Գլուխ V. Ֆեդերացիան պարտավոր է սահմանափակել ընդհանուր թիմային հայտը 28-ից ոչ ավելի ֆուտբոլիստներով:

                  Գլուխ VI. Մրցավարության հարցը

                  «Ուրարտու» ՖԱ-ն չի պաշտպանում դիրքորոշումը (ՀՖՖ) մրցավարական որոշումների բողոքարկման գործընթացում փոփոխությունների վերաբերյալ։

                  Ավելին, մենք կարծում ենք, որ ՀՖՖ-ում մրցավարական համակարգի բարեփոխումներին վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ բողոքարկման գործընթացը, բողոքարկումները) ենթակա են ՀՖՖ-ի, այլ ոչ թե ՈՒԵՖԱ-ի բացառիկ իրավասությանը։ Ելնելով դրանից՝ ՀՖՖ-ն պետք է բոլոր որոշումները կայացնի ինքնուրույն։

                  Առաջարկ՝

                  ՀՖՖ մրցավարական կոմիտե դիմելու համար սահմանված վճարի չափը գործողի փոխարեն պետք է լինի առնվազն 250.000 ՀՀ դրամ։

                  Մրցավարական կոմիտեի յուրաքանչյուր որոշում պետք է հրապարակվի ՀՖՖ պաշտոնական կայքում կամ այլ պաշտոնական ռեսուրսում։

                   

                  Հ․Գ․ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մեծ ջանք ու ֆինանսներ է ներդնում Հայաստանում մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանն ուղղված ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման համար։ Այս միտումը սկզբունքորեն կարևոր է մեր ակումբի համար, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում ֆուտբոլի զարգացումը կիրականացնեն ոչ միայն ֆուտբոլային ակումբները, այլև դրա անմիջական պատասխանատուները՝ ՀՖՖ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

                  Թեգեր: հպլհֆֆուրարտու
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ուրարտուն՝ պատմական հնարավորության շեմին. մեկ քայլ դեպի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

                  30.06.25

                  Փյունիկն ու Ուրարտուն հաղթեցին ընկերական հանդիպումներում

                  29.06.25

                  Բրատկովը տեղափոխվեց Ուրարտու

                  28.06.25

                  Յունիբանկը դարձել է Ուրարտուի տիտղոսային հովանավորը

                  27.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ակումբային ԱԱ. Ռեալը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                  00:58 / 02.07.25

                  Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստովի հետ

                  23:45 / 01.07.25

                  Ֆրանսիայի Ֆուտբոլիստների արհմիությունը քննադատում է ՖԻՖԱ-ին և Ջանի Ինֆանտինոյին Ակումբային ԱԱ-ի համար

                  23:15 / 01.07.25

                  Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

                  22:45 / 01.07.25

                  ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

                  22:15 / 01.07.25

                  Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

                  21:30 / 01.07.25

                  Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

                  21:00 / 01.07.25

                  Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                  Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                  20:18 / 01.07.25

                  🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

                  20:10 / 01.07.25

                  Ֆլիկը Լևանդովսկուն փոխարինելու նոր տարբերակ է գտել

                  19:35 / 01.07.25

                  Արմանը արձագանքեց․ Ծառուկյանը պատասխանել է Թոփուրիայի սադրիչ խոսքերին

                  18:35 / 01.07.25

                  Կարվախալը 9 ամիս բացակայությունից հետո պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

                  17:35 / 01.07.25

                  📷 Ֆլումինենսեն Ինտերի նկատմամբ տարած հաղթանակից հետո ծաղրել է իտալական ակումբին

                  16:55 / 01.07.25

                  Պաշտոնական․ Անսու Ֆատին փոխեց ակումբային գրանցումը

                  16:37 / 01.07.25

                  Մախաչևն այլևս առաջինը չէ․ UFC-ն 600 օր անց անկախ քաշային կարգի վարկանիշում նոր առաջատար ունի

                  15:15 / 01.07.25

                  Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակիչի երեք զույգերը հայտնի են

                  14:35 / 01.07.25

                  Ես ասելու այլ բան չունեմ․ Գվարդիոլան մեկնաբանել է Ալ-Հիլալից կրած պարտությունը

                  13:35 / 01.07.25

                  Մարոտան բացահայտել է, թե ում հասցեին են ուղղված եղել Լաուտարոյի խոսքերը

                  12:15 / 01.07.25

                  Ով չի ուզում մնալ՝ ցտեսություն․ Լաուտարոն կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Ֆլումինենսեի դեմ խաղից հետո

                  11:19 / 01.07.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ալ-Հիլալը սենսացիոն հաղթանակ տարավ Ման Սիթիի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

                  10:15 / 01.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.