«Սյունիքը» պայմանագիր է ստորագրել չեռնոգորացի պաշտպան Անդրիյա Կրիվոկապիչի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
23-ամյա ֆուտբոլիստը պատանեկան տարիքում հանդես է եկել Մոնտենեգրոյի «Գրբալ» և «Արսենալ Տիվատ» ակումբներում։
2023 և 2024 թվականներին Կրիվոկապիչը խաղացել է Լիտվայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ձիուգաս» և «Դաինավա» թիմերում։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։