«Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալն այս ամառ կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը նախատեսում է Լիսաբոնում հանդիպել Ժոան Լապորտայի և Դեկուի հետ՝ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար. այցը կհամընկնի Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպման հետ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բենֆիկա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին և կմեկնարկի 00:00-ին:
Այս մրցաշրջանում Լամինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։