«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հիշեցրել է, որ ոչ ոք մերսիսայդցիներին ընթացիկ մրցաշրջանի սկզբում չէր համարում չեմպիոնական տիտղոսի հավակնորդներից մեկը։
Փետրվարի 23-ին «կարմիրները» արտագնա խաղում հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին» և մրցաշարային աղյուսակում 11 միավորով առաջ անցան «Արսենալից»՝ ամրապնդելով իրենց առաջատարությունը։
«Մեզ ոչ ոք չէր տեսնում որպես տիտղոսի հավակնորդ, երբ սկսվեց մրցաշրջանը»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ինչ վերաբերում է գնդակին տիրելուն, ապա «Մանչեսթեր Սիթին» հավանաբար ամենադժվար թիմն է, որի դեմ կարելի է հանդես գալ: Նրանք իսկապես վայելում են դա և իրենց հարմարավետ են զգում գնդակի հետ: «Էթիհադում» «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու միակ հնարավորությունը շատ լավ պաշտպանվելն է»,- ասել է Սլոտը Sky Sports-ին: