«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը համարվում է Մոսկվայի «Սպարտակի» սան։
Նա կարիերան անցկացրել է այդ ակումբի համակարգում, որից հետո միացել «Կոսմոս Դոլգոպրուդնի» թիմին։