Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հանդիպել է «Ջենոայի» հետ։ Խաղը կայացել է «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը հրապարակում է արել և գրառում կատարել.
«Կարևոր հաղթանակ և ևս 3 միավոր»,- գրել է Մխիթարյանը: