«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը (0:1):
«Ես վրդովված եմ և միևնույն ժամանակ շատ զայրացած: Շնորհավորում եմ «Վեսթ Հեմին» հաղթանակի կապակցությամբ: Ոչ մի զգացում չկար, որ մենք արժանի մակարդակի վրա ենք և համապատասխանում ենք չափանիշներին: Սա իմ պատասխանատվությունն է։ Մենք պետք է սա փոխենք։ Եթե պարտվում ես, նշանակում է սխալվել ես։
Մեզ ավելի շատ որակ է պետք, որպեսզի կոտրենք իսկապես ուժեղ թիմին, հաղթենք շատ ավելի շատ խաղեր, քան հիմա և իսկապես վտանգավոր պահեր ստեղծենք։ Այսօր մենք դա չարեցինք:
Չեմպիոնական մրցավա՞զք. Դա հիմա մեր ձեռքերում չէ: Ես շատ զայրացած եմ, որ մենք բաց ենք թողնում մեր ձեռքում եղած շանսերը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։