Այսօր պետք է վերսկսվեր Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգան 20-րդ տուրի ՝«Գանձասար» — «Վան» խաղով, սակայն հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Հիմք ընդունելով «Գանձասար և «Վան ֆուտբոլային ակումբներիփետրվարի 22-ի գրությունները՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ՝ ՀՖՖ Մրցումների բաժինը հետաձգել է 2024-2025 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ մրցափուլի (ՊԼ-098) «Գանձասար» — «Վան» հանդիպումը»,- ասվում է «Գանձասարի» տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպումը պետք է կայանար Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում: Հանդիպման անցկացման ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՀՊԼ վերսկսումը նախատեսված էր փետվարի 22-ին՝ «Շիրակ» — «Արարատ» խաղով, սակայն հանդիպումը հետաձգվեց: