ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա — Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարութունը:
Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ղազախ մարզիկ Ալիխան Կադիրգալիին:
Նշենք նաև, որ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցուհի Մոնիկա Արզումյանը Junior -59 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը Karate1 Youth League — Fujairah 2025 առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել է WKF (World Karate Federation) մրցավարական որակավորման քննությունները թե’ կումիտե, թե’ կատա մրցաձևերից և բարձրացրել իր մրցավարական որակավորման աստիճանը։
Էդգար Մինասյանը, որն ուներ EKF Kumite Judge A կարգ, ստացել է WKF Kumite Judge B և WKF Kata Judge աստիճան:
Հայաստանի կարատեի պատանեկան հավաքականի մարզիկները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ: