«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուին հարցրել են, թե ով է լավագույնը Պրեմիեր լիգայում՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, թե Պեպ Գվարդիոլան:
Մոուրինյուն հրաժարվել է համեմատել նրանց, սակայն առանձնացրել է չեմպիոն «Լեսթերի» մարզիչ Կլաուդիո Ռանիերիին։
«Ֆերգի՞, թե՞ Պեպ․․․ անհնար է համեմատել նրանց: Սերունդներին համեմատել հնարավոր չէ։ Հնարավոր չէ համեմատել ներուժը։ Բայց երկուսն էլ պատմական են Պրեմիեր լիգայում:
Բայց ես կասեմ, որ ինձ համար Պրեմիեր լիգայում պատմականը Ռանիերին է։ Քանի որ «Լեսթերի» հետ հաղթելը յուրահատուկ բան է: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չորս, հինգ, վեց տիտղոս նվաճելը հիանալի է, բայց… «Մանչեսթեր Սիթիի» հետ այս սերնդում հինգ, վեց կամ յոթ տիտղոս նվաճելը հիանալի է, բայց…Լեսթերի հետ «բայց» չկա.․․ Ինձ համար սա ամենաանհավանական տիտղոսն է, որ երբևէ տեսել եմ»,- մեջբերում է Մոուրինյուին DailySports-ը։