«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ խոսել է այս մրցաշրջանում «Քաղաքաբնակքների» արդյունքների մասին։
«Ման․Սիթին» միշտ «Ման․Սիթի» է լինելու.․․ Նրանք ունեն բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը և հիանալի ֆուտբոլիստներ:
Նրանք երկար տարիներ բարձր մակարդակով են հանդես գալիս ու ամեն ինչ հաղթել են։ Այնպես որ, նրանք միշտ կլինեն ուժեղ թիմ և միշտ կարող են հաղթել:
Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը շատ բարդ է լինելու։ Նրանք ունեն սեփական մարզադաշտի և փորձառու ֆուտբոլիստների առավելությունը: Պետք է հանգստություն պահպանենք ու փորձենք լավ արդյունք գրանցենք»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։